«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊հանդիսություն
ՄՇԱԿՈՒՅԹ«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ ս/թ ապրիլի 26-ին կայացավ նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն, որին հաջորդեց «Ծաղկունք» միջազգային 5֊րդ փառատոնի մասնակիցների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ խոնարհելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակին:
Հաջորդ օրը` ապրիլի 27-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց փառատոնը` նվիրված Պարի միջազգային օրվան։ Մեկ միասնական հարթակում միավորվեցին Հայաստանի, Ֆրանսիայի Ստասբուրգ և Լիոն քաղաքների, Վրաստանի եւ Ուկրաինայի մի շարք պարային համույթներ և երգչախմբեր, ներկայացնելով ազգային և մշակութային ինքնությունն ու ազգային առանձնահատկություններն արտացոլող երգն ու պարը։
Ցանկանում եք մեր շնորհակալական խոսքը հղել բոլոր պարախմբերին` մեր միտքն ու գաղափարը ի գործ դնելու համար։
Հարգանքով' «Կամուրջ» մշակութային կենտրոն