Վաշինգտոնը, Մեծ Բրիտանիան, Բրյուսելը «խաղաղություն» ասելով՝ բերում են պատերազմ, աղետ ու մահեր․ ՌԴ ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրևմտյան երկրները «խաղաղություն» բառով քողարկում են իրենց իրական նպատակները, որոնք բոլորովին էլ խաղաղությանը միտված չեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բոլոր տերմինները, նախադասություններն ու արտահայտությունները, որոնցում կա «խաղաղություն» բառը, Արևմուտքի՝ հիմնականում՝ Վաշինգտոնի, Մեծ Բրիտանիայի, Բրյուսելի, Կիևի ռեժիմի կողմից օգտագործվում են բացառապես որպես ծխածածկույթ, նրանց իրական նպատակների և ցանկությունների տեղեկատվական քողարկում»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ իրական նպատակներն ու ցանկությունները բոլորովին այլ բանի մասին են վկայում։
«Մենք տեսնում ենք ճիշտ հակառակ նպատակները՝ ավելի շատ զենքի մատակարարում Կիևի ռեժիմին, ավելի շատ մահեր, ահաբեկչական գործունեության շատ ավելի մեծ ակտիվացում Ուկրաինայի նախագահ Զելենսկու կողմից»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։