Վթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը, որն էլ բախվել է բենզալցակայանի պատին, վիրավոր կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ ապրիլի 28-ին, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ թիվ 15/1 հասցեի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Տիգրան Անտոնյանի վարած «Hummer» մակնիշի և 25-ամյա Վահագն Ալթունյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Hummer»-ն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: