Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ ապրիլի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Պետրոս Մ.-ն, իր վարած «Nissan Sun» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 122 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 13-ամյա Արամ Ս.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։