Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄի խումբ երիտասարդներ, հաջակցություն Տավուշի, ակցիա են իրականացրել Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ընթացքում։
Դահլիճում են եղել նաև կառավարության ներկայացուցիչներ:
Նմանատիպ մեկ այլ ակցիա էլ արել են ակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում։
Հիշեցնենք, որ արդեն շուրջ 10 օր տավուշցիները փակ են պահում Հայաստան-Վրաստան ճանապարհը։ Նրանք բողոքում են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման պրոցեսից, որի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել սահմանազատման հանձնաժողովների միջև։