Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱկցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա։
Կիրանցում հայտարարել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը:
«Ոչ մի խաղաղ ցուցարար իր մոտ չի ունեցել ոչ պայթուցիկ նյութեր, ոչ լուսաաձայնային նռնակներ, ավելին՝ հիվանդանոցում են գտնվել նաև երկու ոստիկան, բնակիչներից 4 հոգի են տեղափոխվել, որոնցից մեկը անչափահաս երեխա է եղել:
Մենք հայտարարում ենք, որ ոչ մի կիրանցի, ոչ մի ակցիայի մասնակից ո՛չ քար են նետել, ո΄չ անվադող այրել, ո՛չ հարձակվել ոստիկանների վրա:
Պահանջը հստակ է եղել, երեկ առանց պետհամարանիշների, մգեցված ապակիններով մեքենա է փորձել անցնել այդ հատվածում, որը լուրջ դիմադրության է հանդիպել»,-ասել է Գասպարյանը: