Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ Սարգսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրբ որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակը ասելու եմ։
Այս մասին ավանդական Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Որևէ մեկը ի վիճակի չի ցեղասպանությունը կասկածի տակ առնել։
Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացման ամենաճիշտ ճանապարհը և ամենամատչելի, հասանելի ճանապարհը անվստահություն հայտնելն է։ Դրա ժամանակը գալու է։
«Պատիվը ունեմ»-ը կամ 2 խմբակցություն միասին չեն կարող դա անել, պետք է ապահովեք հասարակական ճնշումը։
Երբ որ տեսնեմ, որ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ»,- ասել է Սարգսյանը