Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայի զինված ուժերի ընդհանուր կորուստները կազմել են գրեթե կես միլիոն զինվորական։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ուկրաինայի զինված ուժերի ձախողումը կանխելու համար Վաշինգտոնը մտադիր է Կիևի ռեժիմին հատկացնել գրեթե 61 միլիարդ դոլար։ Ամերիկյան իշխանությունները հայտարարում են, որ իրենց շահերի համար Ռուսաստանի դեմ պայքարում պետք է մեռնեն ուկրինացիները։
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են գրեթե կես միլիոն զինվորական», – ասել է նա ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում: