Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին. Կրեմլ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին։
Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Դա համապատասխանում է ներկայիս իրողություններին, որոնք ստեղծվել են տարածաշրջանում այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները 1991թ.դրությամբ։
Այդ պատճառով աշխարհաքաղաքական իրողություններն այնտեղ փոխվել են, եւ, ըստ էության, այնտեղ այլեւս գործառույթներ չեն մնացել նրանց համար», - ասել Է Պեսկովը։