Իշխանությունների ներկայացուցիչներն ու նրանց ձայնակցողները արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու և Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության պաշտպանության մտահոգությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել․
«Տավուշում ընթացող զարգացումների համատեքստում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ և նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասնավորի՝ Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության և իր թեմի հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության մտահոգությամբ։
Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը, որը միմիայն անհամերաշխություն և ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող մեր հասարակության մեջ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգ»։