Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացնելու հայտարարությունից հետո Տավուշում կրքերը չեն հանդարտվում։ Հանրային լայն դժգոհությունը սպառնում է վերաճել Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքերը խարխլող, չափազանց ուժեղ մի գործողության։ Երրորդ օրն է, ինչ ցուցարարները՝ Կիրանցի և Ոսկեպարի բնակիչները և Երևանից նրանց օգնության մեկնած շարքային քաղաքացիները, փակ են պահում միջպետական մայրուղին։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ որոշում է կայացվել ամեն գնով դադարեցնել բողոքի այդ ակցիաները, ընդհուպ՝ անցնել ռեպրեսիաների և սադրանքների։ Առաջին բեմականացումը տեղի է ունեցել երեկ, երբ ԵԿՄ տարբերանշանով մի «վիլիս» փորձել են վարել ցուցարարների ուղղությամբ, սակայն մեքենան կանգնեցրել են։ Սկսված քաշքշուկի ու ծեծկռտուքի հետևանքով նույնիսկ ԱԺ մի պատգամավոր թեթև վնասվածքներ է ստացել, իսկ ոստիկանությունը բերման է ենթարկել «Մարտական եղբայրներ» խմբի 7 անդամների։
Նիկոլ Փաշինյանն ամեն գնով նպատակ ունի միջազգային հանրությանը և առաջին հերթին Ադրբեջանին ցույց տալ, որ կառուցողական է տրամադրված։ Սահմանազատման այդ հատվածում հայտարարության պայմանները չկատարելու դեպքում Ադրբեջանն ընդհուպ պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք է ստանալու, ուստի և Փաշինյանը, ըստ մեր աղբյուրի, հանձնարարել է կամ` նախ մեկ առ մեկ բոլոր ցուցարարներին հեռացնել տարածքից՝ նրանց վրա ինչ-որ բաներ գտնելով, կամ, ընդհուպ ոստիկանության միջոցով ցրելով։ Թե ե՞րբ իրավապահները կանցնեն նման գործողությունների, դեռ հայտնի չէ։
Մարտին Սահակյան