Սլովանը հաղթեց Սպարտակին, Բարսեղյանը՝ գոլի հեղինակ
ՍՊՈՐՏՍլովակիայի առաջնության հերթական տուրի շրջանակում «Սլովանն» արտագնա խաղում հաղթեց Տրնավայի «Սպարտակին»։
Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Այս խաղում իր թիմի առաջին գոլը խփեց Տիգրան Բարսեղյանը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ «Սլովանը» դեռ նախորդ տուրում մրցաշարային աղյուսակում անհասանելի դարձավ մրցակիցների համար և 6-րդ անգամ անընդմեջ դարձավ Սլովակիայի առաջնության չեմպիոն։
«Սլովանը» 25-րդ անգամ է իր պատմության մեջ դառնում առաջնության հաղթող՝ ներառյալ Չեխոսլովակիայի առաջնությունը։