Մեզ ասում են՝ արտաքին քաղաքականության այլընտրանքը պшտերազմն է, մենք ասում ենք՝ կա այլընտրանք. Արա Այվազյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆերկայումս արտաքին դերակատարներն են մեծամասամբ ձևավորում ու իրենց վտանգավոր ազդեցությունն ունենում Հայաստանի միջազգային վարքագծի ու ներքին օրակարգի վրա։
Այս մասին Դիվանագետների համահայկական խորհրդի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը:
«Այս պայմաններում դիվանագիտությունն է, որ անխուսափելիորեն դառնում է մեր պետականության պաշտպանության առանցքային բնագիծը, ու մենք, որպես դիվանագետներ, որոնք կանգնած են եղել մեր արտաքին գերատեսչության ստեղծման ակունքներում, մեր ասելիքն ունենք»,-նշեց նա:
Այվազյանի խոսքով՝ տևական ժամանակ ասվում էր, որ արտաքին այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է, չունի այլընտրանք, այլընտրանքը պատերազմն է։
«Մենք գտնում ենք, որ կա այլընտրանք՝ դիվանագիտական, քաղաքական միջոցներով, որը հիմնված կլինի խորը վերլուծության ու մեր մասնագիտական փորձի վրա, առաջիկա օրերին Դիվանագետների համահայկական խորհուրդը կազմակերպելու է կլոր-սեղան քննարկում՝ ներկայացնելու օրակարգի ուրվագծերը»,- ընդգծեց Արա Այվազյանը։