Քյոլնը պարտվեց Դարմշտադտին, Ադամյանը մասնակցեց խաղին
ՍՊՈՐՏԲունդեսլիգայի 30-րդ տուրում «Քյոլնը» ընդունել էր «Դարմշտադտին» և 0-2 հաշվով պարտություն կրեց։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։
Այս խաղից հետո «Քյոլնը» 22 միավորով 17-րդ տեղում է, իսկ «Դարմշտադտը» 17 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։