Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրուսաղեմի հայկական թաղամասի փրկության շարժումը նախազգուշացրել է իսրայելական ոստիկանությանը թաղամասի «Կովերի պարտեզի» վրա նախապատրաստվող հարձակման մասին, որ հավակնում է Xana Capital ընկերությունը․
«Մենք հավաստի աղբյուրներից տեղեկություններ ենք ստացել, որ առաջիկա օրերին "կովերի պարտեզի վրա հնարավոր է հարձակում կատարվի։ Մենք լրջորեն ենք վերաբերվում այս տեղեկատվությանը՝ հանուն մեր համայնքի անվտանգության և պաշտպանության», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ակտիվիստները նաև անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել տեղամասի տարածքում և տեղական և միջազգային իրավաբաններին տեղեկացրել իրավիճակը վերահսկելու անհրաժեշտության մասին: