Լիլիթ Շաբոյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրամանով Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Շաբոյանը զբաղեցրել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի քարտուղար պաշտոնը։
«Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և պատրաստակամ ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեությանն առնչվող բոլոր թեմաներով համագործակցելու։
Համագործակցության ակնկալիքով՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար, Լիլիթ Շաբոյան,
Հեռ.՝ 011 597 219, բջջ.՝ 095 29 24 24,
Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն,
Հեռ՝ 011 597 211, 011 597 212
[email protected]»,-նշվում է նախարարության հայտարարության մեջ։