Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ոսկեպար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆNEWS.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ոսկեպար։
Նշենք, որ Փաշինյանն այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է գնում Ոսկեպար։ Նախորդ հանդիպումը ոսկեպարցիների հետ հարթ չի անցել։ Հանդիպման թեման եղել է Տավուշի 4 բնակավայրերն Ադրբեջանին հանձնելը, ինչին ոսկեպարցիները դեմ են արտահայտվել։ Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն, հակառակ դեպքում պատերազմ է սկսվելու։ Խոսքը Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի եւ Ղըզըլհաջիլի գյուղերի մասին է։