Կնոջը հարկադրել է հաճախորդների սեռական կրքերը բավարարելով ուղեկցվող մերսման ծառայություններ մատուցել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
32-ամյա տղամարդը հարկադրել է կնոջը հաճախորդների սեռական կրքերը բավարարելով ուղեկցվող մերսման ծառայություններ մատուցել:
Ըստ մեղադրանքի՝ Վարդգես Պետրոսյանը, կնոջ վիճակի խոցելիությունն օգտագործելով, վերջինիս և այլ տղամարդու սեռական հարաբերության տեսաձայնագրությունը ինտերնետային կայքում և կնոջ հարազատների շրջանում հրապարակելու սպառնալիքով, ինչպես նաև` պարբերաբար նրա կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, շահագործել է նրան. հարկադրել է ինտերնետային կայքում տեղադրված հայտարարությունների միջոցով հրավիրված հաճախորդներին իր կողմից վարձակալած տանը, որոշակի վարձավճարի դիմաց մատուցել հաճախորդների սեռական կրքերը բավարարելով ուղեկցվող մերսման ծառայություններ:
Վարդգես Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով և 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: