Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի կազմում դարձավ Սլովակիայի չեմպիոն
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանն ակումբի կազմում դարձել է Սլովակիայի չեմպիոն:
Սլովակիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոնական ենթախմբի «Ստրեդա»-ի դեմ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի` 0:0 հաշվով, «Սլովան»-ը դարձավ Սլովակիայի չեմպիոն 6-րդ անգամ անընդմեջ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանն, ով վերջին շրջանում չի հրավիրվում ազգային թիմ, «Սլովան» տեղափոխվել է 2022 թվականին: