Ստեղծվել է ռուսական նոր թրթուրավոր TOS-3 «Վիշապ»-ը, սակայն սերիական արտադրության ժամկետները դեռ չեն հայտարարվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱռաջին նոր TOS-3 «Վիշապ»-ն է հայտնվել: Այդ անունը որպես ապրանքանիշ գրանցվել է 2024 թվականի փետրվարի սկզբին, Օմսկի տրանսպորտային ինժեներական գործարանի կողմից (Ռոստեխ ընկերությունների խմբի մաս):
Մինչ այդ գործարանը արտադրել է TOS-1A «Սոլնցեպեկ» և TOS-2 «Տոսչկա» մարտական մեքենաները և հրապարակայնորեն չի տեղեկացրել իր նոր սերնդի ծանր կրականետ համակարգերի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
Ռոստեխ-ի արդյունաբերական տնօրեն Բեխան Օզդոևը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես են այժմ ընթանում աշխատանքները «Վիշապի» հետ կապված։
Նրա խոսքով, «Վիշապի» առաջին նախատիպն արդեն իսկ ստեղծվել է TOS-1A-ի բազայի հիման վրա:
Այդ խոստումնալից նոր մեքենան կհամալրվի նոր կրակարձակիչով։ Դա կմեծացնի կրակային հզորությունը, նաև կօգտագործվեն նոր հրթիռներ: Օզդոևը չի նշել, թե, երբ պետք է սպասել ռուսական «Վիշապների» սերիական արտադրությանը։ Նա նաև չի նշել, թե արդյո՞ք «Վիշապ» ապրանքանիշով այլ զինտեխնիկա մշակվում է, թե ոչ։
Բայց փաստ է, որ Ռոստեխ-ն իր «Վիշապ»-ի հայտը լրացնելիս նշել է ռազմական արտադրանքի մի ամբողջ շարք՝ ռազմական նշանակության մեքենաներ, անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա, հրետանի, թնդանոթներ, արկեր, զինամթերք և ինքնագնաց հաուբիցներ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը