Փոշին չի նահանջում Երևանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիդրոօթերևութաբանության և մմոնիթորինգի կենտրոնը հրապարակել է ապրիլի 4-10-ը Երևանում մթնոլորտային օդի որակի ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր նորքում՝ ապրիլի 4-ին, 5-ին, 7-ին, 10-ին, Շենգավիթում՝ ապրիլի 4-ին, 5-ին, 7-ին, 9-ին, Արաբկիրում՝ ապրիլի 4-ին և 5-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում՝ ապրիլի 6-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Շենգավիթում՝ ապրիլի 4-ին։