Տավուշի թեմից պատասխանել են Փաշինյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ օրերս խորհրդարանում հնչեցրած հռետորական հարցին, թե քանի անգամ են մինչև վերջին զարգացումները հոգևորականները եղել Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցում և պատարագ մատուցել այնտեղ։
Թեմի հրապարակած հոլովակից պարզ է դառնում, որ Սբ․ Աստվածածին եկեղեցին բարերարների աջակցությամբ բարեկարգվել է դեռ 2017թ-ին, և եպիսկոպոսաց առաջին պատարագն է այդ ժամանակ մատուցել, որից հետո եկեղեցում պարբերաբար պատարագներ են մատուցվել նաև հաջորդող տարիներին։