ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մինսկում 2024 թվականի հուլիսի 3-ին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մինսկում 2024 թվականի հուլիսի 3-ին:
Այս մասին հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։
Հուլիսի 3-ին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքները Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինն այսօր քննարկել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Յուրի Դաշկինի հետ։
«Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ձևաչափով բազմակողմ ռազմական համագործակցության ընթացիկ հարցեր»,- նշել են նախարարությունից։