Միացյալ Նահանգները Ուկրաինային կմատակարարի իրանական զենք-զինամթերք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան կողմը պատրաստակամ է ուկրաինացի զինվորականներին փոխանցել զինատեսակներ, որոնք Իրանը փորձել է ուղարկել Եմենի հուսիթներին, սակայն առգրավվել են։
Խոսքը 5000 Կալաշնիկովի ինքնաձիգների, գնդացիրների, դիպուկահար հրացանների, RPG-7 ձեռքի նռնականետերի և 7,62 մմ տրամաչափի ավելի քան 500000 փամփուշտների մասին է, որոնք կբավականացնեն ուկրաինական բանակի մեկ բրիգադը զինելու համար. հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:
Ինչպես նշել է գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը, «այդ զենքերը փոխանցելով՝ ԱՄՆ վարչակազմը խափանում է Իրանի ապակայունացնող ջանքերը և աջակցում է Ուկրաինայի պայքարին Ռուսաստանի ներխուժման դեմ»: