Անթերի սիրուհի. ինչպիսի՞ն է նա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏղամարդիկ որոշ կանանց մինչեւ կյանքի վերջ հիշում են, իսկ ոմանց էլ փորձում են հնարավորինս արագ մոռանալ: Եվ մոռանում են առանց ավելորդ ջանքերի: Ինչպիսի՞ հատկանիշերի համար են տղամարդիկ սիրում եւ հիշում, քանի որ յուրաքանչյուրը ցանկանում է լինել այն միակն ու անկրկնելին, որի մասին բանաստեղծություններ են գրվում եւ հանուն որոնց խենթ քայլերի են դիմում:
Տղամարդիկ սիրում են սեքսը: Եթե դուք նույնպես սիրում եք այդ, ուրեմն աններդաշնակություն չպետք է լինի:

Դավաճանությունների մեծ մասը պայմանավորված չէ տղամարդու «էությամբ», իբրեւ թե «բոլորն են դավաճանում», այլ մշտական զուգընկերուհու հետ ունեցած ինտիմ խնդիրները: Եթե ուզում եք, որ ձեզ սիրեն, ուսումնասիրեք սեքսը: Այն կառավարման մեծ արվեստ է, որի օգնությամբ կինը կարող է տղամարդուց ստանալ գրեթե ամեն ինչ:
Ազատ լինելու եւ սեփական մարմնի ցանկությունները հասկանալու բազմաթիվ միջոցներ կան: Ուսումնասիրեք դրանք, փորձեք անկողնում կատարյալ լինել, քանի որ դրանից դուք նույնքան հաճույք եք ստանալու, որքան ձեր զուգընկերը:

Տղամարդիկ սեքսում անսպասելիություն են սիրում: Միապաղաղությունը ձանձրացնում է, քանի որ միեւնույն քաղցրավենիքից այլեւս հաճույք ստանում: Եթե ամեն օր տորթ եք ուտում, մեկ շաբաթ անց ճարպ կցանկանաք: Այդպես էլ սեքսում է: Որքան էլ համեղ լինի, վաղ թե ուշ հոգնեցնելու է: Ձեր զգացմունքներն արտահայտելու նոր միջոցներ փնտրեք, անսպասելի վայրերում փորձեք հանկարծակի սեքսով զբաղվել: Վառ տպավորությունները հիշելը միշտ հաճելի է:
Մի սպասեք, որ զուգընկերը «հասկանա», թե ինչ եւ ինչպես պետք է անի, որպեսզի ձեզ հաճելի լինի: Որպես կանոն, տղամարդը ոչինչ չի հարցնում զուգընկերոջը: Եթե լռում է, ուրեմն գոհ է: Իսկ դուք, պարզվում է, լրիվ այլ բանի մասին էիք երազում:

Միաժամանակ պետք է հասկանալ, որ սահմաններ կան, որոնք ձեզ հաճելի չեն, եւ որոնք չեք անցնի, որովհետեւ դուք դրանք անթույլատրելի եք համարում: Դե ինչ՝ այդ ձեր իրավունքն է: Եվ դրանք պարտավոր է հարգել նաեւ ձեր զուգընկերը:
Նյութը՝ mimiton.ru-ի