Հայտնի է բասկետբոլի կանանց առաջնության հաղթողը
ՍՊՈՐՏԱվարտվել է Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունը: Երկրի չեմպիոնի կոչումը նվաճել է «Ֆոքսիսը», որը եզրափակչում վստահ հաղթանակ է տարել «Հատիսի» նկատմամբ (73 : 50):
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Մերի Գրիգորյանը («Ֆոքսիս»): Նա վաստակել է 18 միավոր:
Բրոնզե մեդալի համար խաղում «Բազեն» 78:48 հաշվով հաղթել է «Գյումրիին» և դարձել երրորդ մրցանակակիր:
Հանդիպման դիպուկ բասկետբոլիստը Էլեն Համբարձումյանն էր («Բազե»), որն իր հաշվին գրանցել է 28 միավոր:
Աղբյուր ArmSport.am