Կրոկուսի մոտ ահաբեկիչների կողմից վրաերթի ենթարկված երեխան դուրս է գրվել հիվանդանոցից (լուսանկար)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿրոկուսի մոտ ահաբեկիչների կողմից վրաերթի ենթարկված 8-ամյա Իլյան դուրս է գրվել հիվանդանոցից։ Մինչ երեխան շարժվելու է անվասայլակով։ Գրել է SHOT տելեգրամյան ալիքը։
Իլյայի մայրը SHOT-ին պատմել է, որ բժիշկները բառացիորեն մաս առ մաս հավաքել են նրա ազդրն ու կոնստրուկցիա տեղադրել նրա ոսկորի մեջ: Տղան կսկսի ոտքի կանգնել մոտ երկու շաբաթից, երբ նրա կոտրված հատվածն ապաքինվի։ Այնուհետև նա կկարողանա քայլել հենակներով: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է, որ վերականգնումը կտևի ևս մի քանի ամիս։
Ինքը՝ Իլյան, պահպանում է տրամադրությունը, ցանկանում է «սառույցի վրա» վերադառնալ։ Տղան հոկեյ է խաղում: Նրա թիմի խաղացողները սաղավարտներին փակցրել են «Իլյա, մենք քեզ հետ ենք» կպչուն պիտակներ ու սպասում են նրա վերադարձին։
Լուսանկարներն այստեղ