Ադրբեջանի կրակnցները հիստերիկ դրսևորումներ են, որոնք ոչ մի հարց չեն լուծում․ Անդրանիկ Քոչարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱպակիները կվերանորոգենք ու ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները ունենան գնահատվելու հնարավորություն նաև եվրոդիտորդների մակարդակով։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին՝ ինչ գնահատական կարող է տալ սահմանային բնակավայրերի ուղղությամբ գրանցված կրակոցներին, ասաց իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Պետք է հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն, հիմա կրակոցները անկանոն, անիմաստ և աննպատակ են, եթե անհրաժեշտություն լինի, կպատասխանենք այդ կրակոցներին»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում Ադրբեջանի կրակոցները, Քոչարյանն ասաց․
«Հիստերիկ դրսևորումներով, երևի մյուս կողմում կանգնածները այդ օրը որոշել են անկանոն կրակներ ուղարկել մեր բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցները ապրիլի 5-ի հետ կապ չունեն, չեմ տեսնում, որ Բաքուն փորձում է իրավիճակը տանել դեպի էսկալացիայի, այ երբ տեսնենք դա, մենք կանցնենք լիարժեք պաշտպանության»։
Անդրանիկ Քոչարյանը այնուհետև ուղղելով իրեն ասաց, որ հիստերիկ բառը գուցե շատ կոպիտ էր ասված․
«Դրանք գործողություններ են, որոնք որևէ իմաստ չեն արձանագրում, ոչ մի հարց չեն լուծու դրանով։ Դրանք կրակոցներ են, որոնք նույն դիտորդների միջոցով պետք է արգելել»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։