Ըստ իրավապահների՝ բանակին մատակարարված զրահաբաճկոնների ոչ գինը, ոչ էլ որակը չեն համապատասխանում չափորոշիչներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի դատարանը ձերբակալել է ռուսական բանակի համար զրահաբաճկոն մատակարարողին, որը կասկածվում է 2 միլիարդ ռուբլի հափշտակելու մեջ։
Անդրեյ Էսիպովը Picket ընկերությունների խմբի գլխավոր տնօրենն է, որը պայմանագիր է կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ 20 հազար զրահաբաճկոնների մատակարարման համար։
Ըստ քննիչների՝ մատակարարը ոչ միայն գերավճար է վճարել զրահաբաճկոնների համար, այլև՝ ստացել է ապրանքներ, որոնք չեն համապատասխանում պայմանագրի պայմաններին, գրում է Коммерсант-ը։
Ինքը՝ Էսիպովը, հերքում է իր մեղքը։ Նա պնդում է, որ մատակարարված զրահաբաճկոնը որակյալ է եղել, և իրեն զրպարտել են ընկերության նախկին աշխատակիցները, ովքեր իբր խոշոր չափերի գողությունների համար ազատվել են աշխատանքից։