ՄԱԿ ԱԽ-ն ապրիլի 8-ին կքննարկի ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի՝ ապրիլի 8-ին, փակ նիստ կանցկացնի, որի թեման կլինի Պաղեստինի խնդրանքը՝ վերսկսել ՄԱԿ-ի մշտական անդամ դառնալու դիմումի քննարկումը։
Այս մասին լրագրողներին հայտնել են ՄԱԿ-ում Մալթայի մշտական ներկայացուցչությունից, որը ապրիլին զբաղեցնում է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։
Պաղեստինը ՄԱԿ-ում մշտական դիտորդի կարգավիճակ ունի։ 2011 թվականին Պաղեստինի իշխանությունները դիմել էին համաշխարհային կազմակերպությանը մշտական անդամակցության համար, սակայն ավելի ուշ երկիրը որոշեց որոշ ժամանակ մնալ որպես մշտական դիտորդ։