Մակրոնը և մի շարք այլ արևմտյան առաջնորդներ «Կրոկուսի» ահաբեկչության հովանավորներ են. Մեդվեդև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում գրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և մի շարք այլ արևմտյան առաջնորդներ հովանավորել են Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը․
«Մեղսակիցներ. այո, հենց նույն Մակրոնը: Նրա հռետորաբանությունը, նրա գործողությունները և ամենակարևորը բանդերայական ռեժիմի հետ գաղտնի գործողությունները կարող են որակվել որպես մարտի 22-ի ահաբեկչության մեղսակցություն։
Ակնհայտ է, որ Մակրոնը և մի շարք այլ արևմտյան առաջնորդներ այս սարսափելի ահաբեկչության հովանավորներն են, դրան ներում չկա»,- գրել է նա։