Դիտարկել եմ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Կարկաչանի կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը. Սանոսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեկ դիտարկել եմ նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 3 Թալին-Լանջիկ 18,7 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի, ինչպես նաև նույն հատվածում կառուցվող Կարկաչանի կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը։ Այս մասին իր ֆեյբսուքյան էջում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ լուսանկարներ հրապարակել:
«Շրջայցին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, համայնքապետեր և կապալառու կազմակերպության ներկայացուցիչներ։
Տեղում զեկուցվել է կատարվող աշխատանքների ընթացքը, բարդությունները։
Զրուցել եմ շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։
Նշված հատվածում այս պահին կատարվում է ասֆալտապատման աշխատանքներ։
Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա ամռանը»։