Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդան Սարգսյանը նոր բացահայտումներ է անում հնդկական սերիալների դերասանների մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Տնից հեռու» հաղորդման շրջանակներում Վարդան Սարգսյանն այս անգամ մեկնել էր Մումբայ: Ինչպես Վարդանն է ասում, մեկնելու նպատակը հնդկական սերիալներից հայտնի դերասաններին նկարահանելն էր:

 BlogNews.am-ի հետ զրույցում նա հետաքրքիր մանրամասներ է պատմել ճանապարհորդությունից, դերասաններից, նրանց ստացած հոնորարներից և նրանց մասնակցությամբ հաղորդման մասին: 

«Քանի որ ես հասկացա, որ մեր երկրում բավականին շատ են սիրում նրանց, որոշեցի նկարահանել: Մոտ մեկ ամիս աշխատել ենք այդ ուղղությամբ, որովհետև այդ ամենը բավականին բարդ էր կազմակերպել: Շատ կարևոր էր մեզ համար հայտնվել նկարահանման հրապարակում։ Ներկա եղանք երկու հեռուստասերիալի նկարահանումներին: Հաղորդման շրջանակներում մարդիկ կտեսնեն, թե Բոլիվուդում ինչպես են նկարահանվում սերիալները»,- պատմում է Վարդանը և ավելացնում, որ դերասանները բավականին պահանջկոտ էին: 

Դերասանները մեծ հոնորարներ էին ուզում նրանց նկարահանելու համար: Մի անգամ պաշտոնական նամակով գրել էի. արդյունքում կես ժամ հարցազրույցի համար պահանջել էին 48.000 դոլար: Պարզ է, չէ՞, որ նման տարբերակ մեզ ձեռք չէր տալիս, ուստի պետք էր այլ տարբերակ: Դերասաններին նկարահանելու համար պետք է ասեմ, մեզ շատ հեղինակավոր մարդ է օգնել, ում անունը իր իսկ խնդրանքով չեմ կարող տալ: Ես շատ ուրախ եմ, որ դա մեզ հաջողվեց: Չենք նկարահանել մի քանի դերասանի՝ Բարուն Սոբթիին, ով պարզապես քաղաքում չէր, բայց խոստացել է իմ հաջորդ այցի ժամանակ նկարահանվել, և Սանայա Իրանիին, ով ուներ առողջական խնդիրներ և այդ ժամանակ հիվանդանոցում էր գտնվում: Իսկ «Մերժվածը» հեռուստասերիալի հանրահայտ Իչան իր գոռոզ պահելաձևով և դերասանին ոչ վայել պահվածքով չնկարահանվեց: Հիմա նույնիսկ, եթե նա ինձ խնդրի և վճարի, ես նրա հետ հանդիպելու ոչ մի ցանկություն չունեմ»:  

Վարդանը նաև պատմում է, որ դերասանները բավականին հասարակ էին. «Ասեմ, որ նրանք մեգաաստղեր չեն և այդքան հայտնի չեն Հնդկաստանում։ Այդ երկրում յուրաքանչյուր ժամի մոտ հիսուն սերիալ է լինում եթերում։ Քանի որ Հայաստանում դրանցից մի քանիսն են հեռարձակվում, ուստի նրանք բավականին հայտնի են այստեղ: Բավականին լավն էին դերասանները, հաճելի էր շփումը, ոչ մի գոռոզություն չտեսա, նրանցից մի քանիսը հարցերը պահանջել էին նախապես, բայց հանդիպումն այնքան ջերմ մթնոլորտում էր, որ այդ հարցերը բացարձակ մոռացվեցին, և ուղղում էի այն հարցերը, որոնք ցանկանում էի: Դերասաններից մի քանիսի հետ հանդիպել եմ հենց մեր հյուրանոցում, մի քանիսի զբաղվածության պատճառով մենք այցելել ենք նրանց նկարահանման տաղավար: Ասեմ, որ կապը նրանց հետ մինչ օրս էլ կա. եթե իմ Վայբեռը բացեմ, կտեսնեք, որ ամեն օր նրանց հետ խոսում եմ, մեր հարաբերությունները շատ ընկերական են»:

«Չակորի համար ես պարզապես խելագարվում եմ: Անկեղծ` ֆանտաստիկ տաղանդավոր երեխա է: Մենք նրա ծնողների հետ էինք պայմանավորվել նրան նկարելու համար և գնացինք նրանց տուն: Նրանք ապրում էին Մումբայից երկու ժամ հեռավորության վրա գտնվող քաղաքում: Հաղորդման ժամանակ կտեսնեք, թե որտեղ է ապրում փոքրիկը: Խելագարի պես սիրում եմ այդ երեխային, որովհետև նախ՝ կիրթ, դաստիարակված, անգլերեն խոսում էր իդեալական, չնայած որ ինը տարեկան էր, բայց մեծի պես էր մտածում: Նրանք պատրաստվել էին մեր այցին, երբ գնացինք նրանց տուն, հենց փոքրիկ Չակորն էր մեզ հյուրասիրում: Նրանք հիմա մեծ գումար են ծախսում երեխայի կրթության վրա, նա սովորում է բարձրակարգ և թանկ մի դպրոցում: Նկարահանումից հետո մենք երկար խոսեցինք նրա հետ: Խոստացել եմ նրան, որ կտեսնի Հայաստանը շատ շուտով: Տապասիայի մասին էլ կարող եմ ասել, որ հրաշալի դերասանուհի, հրաշալի անձնավորություն էր, որի հետ հաճելի էր շփվել, և այն, ինչ մարդիկ տեսնում են հեռուստասերիալում, պատկերացրեք, հակառակն է: Օրինակ՝ մյուս դերասանուհիները, ովքեր համեստ և դրական կերպարներում էին հանդես գալիս, բացարձակ հակառակը դուրս եկան

Իսկ այն հարցին՝ որքան գումար են ստանում դերասանները սերիալում նկարահանվելու համար, Վարդանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ նրանց ստացած հոնորարներից չեմ հարցրել, բայց ծանոթներից մեկից ճշտեցի, որ նրանք յուրաքանչյուր սերիայում նկարահանվելու համար ստանում ենք մինչև 500 դոլար։ Դա բավականին լուրջ թիվ է, եթե հաշվի առնենք՝ քանի նկարահանումներ են լինում: Օրինակ՝ փոքր Չակորն ասաց, որ երկու տարի նկարահանվել է այդ սերիալում: Ասեմ, որ երկու տարվա համար բավականին մեծ գումար է ստացվում, որով կարելի է Մումբայում բնակարան գնել»:

Վարդանը խոստովանում է, որ հիմա զբաղված է դերասանների՝ Հայաստան այցի կազմակերպման հարցերով, ինչը մեծ ֆինանսներ է պահանջում: «Ես գիտեմ, թե որքան մարդ է սպասում նրանց: Առաջիկա այցիս ժամանակ արդեն կհասկանանք՝ որքանով է հնարավոր դա կազմակերպել, բայց ես ուրախ եմ, որ կարողացանք մեր պլանավորած դերասանների գոնե ութսուն տոկոսին նկարահանել»: 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное