Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ տվեց Բրյուսելը Հայաստանին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Այդքան սպասված բրյուսելյան հանդիպումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, երեկ սառը ցնցուղ դարձավ Հայաստանի իշխանականների եւ  հաստիքային արեւմտամետների գլխին ու խրախճանքի առիթ՝ ռուսամետ շրջանակների համար: Բրյուսելում կարճատեւ հանդիպման ընթացքում, ինչպեսեւ խոստացել էին, քաղաքական քննարկումներ չեղան, եվրոպացիները դրամական չնչին աջակցության խոստումներ տվեցին մեր պետության ղեկավարին՝ մոտ 350 մլն եվրոյի չափով՝ առաջիկա 4 տարվա համար: Ծիծաղելի մի թիվ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է վայրկյանների ընթացքում ունենալ՝ «թափ տալով տեղական օլիգարխների գրպանները», ինչպես խոստանում էր 2018-19 թվերին:

Այսինքն, քաղաքական վեկտոր փոխելու այս արկածախնդիր եւ վտանգներով հղի քաղաքականությունն ընդդեմ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, ոչինչ չի տալու մեզ։ Մինչդեռ երեկ իշխանական շրջանակներում արդեն հաշվարկներ էին անում, թե 2 միլիարդից պակաս «չեն տա», իսկ 2024-ի առաջին 2 ամսվա ընթացքում ՀՀ-ՌԴ առեւտրաշրջանառությունը եղել է 2.1 միլիարդից ավելի։

Իշխանական եւ իշխանամերձ շրջանակները մեծ ախորժակ ունեին` առնվազն մեկ միլիարդ եվրոյի աջակցություն էին ակնկալում, որի միջոցով Հայաստանի տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացնեին եւ Սինգապուր դարձնեին` ՀՀ-ն Ռուսաստանից պոկելով։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաղորդեց, որ Բրյուսելը պատրաստ է առաջիկա չորս տարում դրամաշնորհների տեսքով 270 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին՝ տնտեսության զարգացման, մասնավորապես փոքր ու միջին բիզնեսին աջակցելու, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացման համար։ «Մենք ներդրումներ ենք անելու՝ Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր եւ ցնցումներին դիմակայուն դարձնելու համար։ Մենք կաջակցենք ձեր բիզնեսին, ձեր տաղանդներին, հատկապես ձեր փոքր եւ միջին ձեռնարկություններին, որպեսզի կարողանաք օգնել նրանց՝ զարգանալ, նորարարություններ կատարել եւ մուտք գործել նոր շուկաներ: Եվ մենք ներդրումներ կանենք հիմնական ենթակառուցվածքային նախագծերում, օրինակ՝ Սեւ ծովի էլեկտրահաղորդման մալուխում, որը հնարավորություններով լի հաղորդման երթուղի է։ Այն կարող է հատկապես Եվրոպա բերել մաքուր, վերականգնվող էներգիա»,- նշեց Ֆոն դեր Լայենը: Հիշեցնենք, որ 2020 թ. պատերազմից հետո էլ ԵՄ-ն խոստացավ Հայաստանին 2.6 մլն եվրո տրամադրել, սակայն, տարբեր հաշվարկներով, մինչ օրս խոստացած գումարի 0.5-1 տոկոսն է հատկացրել։

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն էլ ասաց.  «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն իր տեղը զբաղեցնի որպես ուժեղ, անկախ ազգ՝ իր հարեւանների հետ խաղաղության մեջ՝ կապված տարածաշրջանի եւ աշխարհի հետ։ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը՝ երկուսն էլ ցանկանում են գործընկերներ լինել այս ջանքերում, եւ ես կարծում եմ, որ այս օրը դրա վկայությունն է: Մենք նախատեսում ենք տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն, դա ավելի քան 50 տոկոսով ավելի է, քան երկու տարի առաջ: Մենք պաշտպանում ենք այն գաղափարները, որոնք, պարոն վարչապետ, Ձեր «Խաղաղության խաչմերուկ» առաջարկի հիմքում են։ Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրացիան կենսական նշանակություն ունի»։

Թեեւ այս հանդիպումից առաջ իշխանական պրոպագանդան եւ հաստիքային արեւմտամետները ֆոն էին ստեղծել, թե Բրյուսելում շրջադարձ է լինելու, Հայաստանի հետ անվտանգության ոլորտում պակտ է ստորագրվելու, բանակցություններ են սկսվելու ԵՄ անդամության թեկնածու դառնալու շուրջ, սակայն այս թեմաներին եւս հրապարակային հայտարարությունների մեջ որեւէ անդրադարձ չեղավ։ Ակնկալիքներ կային նաեւ, որ առաջընթաց կարող է գրանցվել վիզաների ազատականացման կամ Հայաստանին «ոչ մահաբեր զինատեսակներ» հատկացնելու շուրջ, սակայն սա էլ չարծարծվեց։

Նկատենք, որ ՀՀ իշխանությունները հանդիպումից հինգ պակաս, թերեւս տեղեկանալով Արեւմուտքի իրական մտադրությունների մասին, Ռուսաստանին ուղղված մեղա գալու փորձեր սկսեցին, թե  բրյուսելյան քննարկումները քաղաքական համագործակցության շուրջ չեն լինելու, այլ զուտ՝ տնտեսական։ Հանդիպումից մեկ օր առաջ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը գործուղվեց Հանրայինի եթեր, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էլ հայտարարեց, որ ապրիլի 5-ի հանդիպումն առավելապես տնտեսական, հումանիտար հարցերին է վերաբերելու, անգամ հորդորեց՝  պետք չէ սա աշխարհաքաղաքական մեծ իրադարձություն դարձնել։

«Բրյուսելյան հանդիպմանը, կարելի է ասել, տրվեց աճուրդի հանված Հայաստանի մեկնարկային գինը՝ 336 մլն»,- երեկ կարծիք հայտնեց քաղաքագետ Արման Աբովյանը: «Իմ կարծիքով, կարեւորը ոչ թե գումարի չափն է, այլ այն, որ մեր երկիրն աճուրդի է հանվել, եւ այն, թե որ ուղղություններով են այդ գումարը գրանտների տեսքով տրամադրելու՝ ենթակառուցվածքների մեջ եւ կանաչ  էներգետիկա»: Նրա համոզմամբ՝ գումարը չեն տրամադրում Հայաստանի կենսական շահերի համար, այլ որ տոտալ կախվածության մեջ դնեն Հայաստանը Թուրքիայից  կամ  Ադրբեջանից՝ կտրելով Ռուսաստանից. «Որ Հայաստանին փուլային տարբերակով զրկեն էներգետիկ անկախությունից՝ ատոմակայան եւ ենթակառուցվածքներ ասելով պետք է հասկանալ տխրահռչակ Զանգեզուրի միջանցք եւ այլն։ Այսինքն, հայտարարված աճուրդի վերջնակետը սա է լինելու»։

ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, ըստ Աբովյանի, չեն էլ թաքցնում տարածաշրջանի հետ կապված իրենց վերջնանպատակը, այն է՝ նվազեցնել Իրանի եւ Ռուսաստանի եւ, ինչու ոչ՝ Չինաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Բոլոր քայլերն այս նպատակին են միտված․ «Սա էժանագին, նողկալի փիառ ակցիա էր, որի նպատակը ոչ այնքան գումարն էր, որքան հայ հասարակությանը հերթական անգամ մոլորության մեջ գցելը։ Իզուր չէ, որ Բլինքենը հայտարարեց, որ աջակցության մեծ մասը կուղղվի Հայաստանին` դիվերսիֆիկացնելու տեղեկատվական հոսքերը: Ասենք` ի՞նչ կապ ունեն տեղեկատվական հոսքերը, եթե Ադրբեջանը մեզ ուզում է խփի: Սա նշանակում է` տեղեկատվական դաշտերի մեջ մեծ գումարներ են ներդրվելու՝ մարդկանց հիմարեցնելու, անասնացնելու համար: Օրինակ՝ սկսած  ԼԳԲՏ օրակարգից, վերջացրած հակառուսական-հակաիրանական-հակահայկական օրակարգում առաջ բրթելով՝ օգտագործելով Հայաստանում արդեն վաղուց գործող թուրքական հինգերորդ շարասյունը՝ լրատվականների, որոշ գործիչների տեսքով: Այսինքն՝ սա նշանակում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ձեռք-ձեռքի տված խաղ է գնում»։ Քաղաքագետը զարմանում է` ինչո՞ւ էր Ֆոն դեր Լայենն իր ելույթում խոսում Ռուսաստանի, Ուկրաինայի մասին․ «Հիմարություն, ի՞նչ կապ ունենք մենք դրա հետ։ Նույնկերպ կարծում եմ՝ մանիպուլյացիա էր Ադրբեջանի արձագանքը, թե իբր Եվրոպայի, ԱՄՆ-ի միջոցով Ադրբեջանի մեկուսացում է գնում, ինչը ծիծաղելի էր եւ, համոզված եմ՝ համաձայնեցված եվրոպացիների հետ: Փորձում են ռուս-իրանական վեկտորն իրենց տակից քաշել։ Ի վերջո,  եթե խնդիր դրվեր Ադրբեջանին մեկուսացնելու, Եվրոպան ունի գործուն գործիք՝ պատժամիջոցներ կկիրառվեր Ադրբեջանի նկատմամբ, ինչը չի արվել եւ չի արվելու»։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное