Մենք ստեղծելու ենք ամուր պետություն. կայացավ Արշակ Կարապետյանի կուսակցության հիմնադիր համագումարը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նախաձեռնած «Համահայկական ճակատ» կուսակցությունը 2024 թվականի ապրիլի 5-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում անցկացրեց իր հիմնադիր համագումարը:
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն իր ելույթի սկզբում նախ կոչ արեց ներկաներին հարգել բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հայրենիքին։ Արշակ Կարապետյանը հանգամանալից գնահատական տվեց Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական իրավիճակին։ Նա հստակ ներկայացրեց երկրի անվտանգությանը սպառնացող իրական արտաքին սպառնալիքները, շեշտը դնելով երկիրը կառավարելու վարչապետի իսպառ անկարողության վրա և կոչ արեց կառավարությանը հրաժարական տալ՝ հանուն Հայաստանի փրկության։
«Մենք ստեղծելու ենք ամուր պետություն, ունենալու ենք երկրի նախագահ, որին ընտրելու է ժողովուրդը։ Ծնկած վիճակից կկանգնենք։ Շատերը հարցնում են, թե ինչպես կարող է Կարապետյան Արշակը դրսից որևէ բան փոխել, բայց Կարապետյան Արշակը ոչինչ չի փոխելու, դուք եք փոխելու և այդտեղ նստածներդ»,– ասաց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը` դիմելով համագումարի մասնակիցներին։
Համագումարի արդյունքներով կուսակցության առաջնորդ ընտրվեց Արշակ Կարապետյանը։ Եզրափակիչ ելույթում կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանն առաջարկեց ստեղծել 7 հոգուց բաղկացած խորհուրդ. թեկնածությունները հաստատվեցին համագումարի մասնակից պատվիրակների կողմից՝ քվեարկության արդյունքներով։ Ղեկավարի առաջարկությամբ կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվեց Հովհաննես Շահինյանը։
Արշակ Կարապետյանի ելույթն ամբողջությամբ.