Վաղը հանդես կգամ վերջին խոսքով․ այսպես կոչված՝ դատավարության վերջին արարն է․ Նարեկ Մալյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գրառումը՝ ՔԿՀ-ից․
«Վաղը՝ ժամը 14:30-ին, տեղի կունենա ինձ ամեն գնով բանտում պահելու մասին, այսպես կոչված, դատավարության վերջին արարը, որտեղ հանդես կգամ վերջին խոսքով:
Ինձ մեղադրանք է առաջադրված ֆեյսբուքյան լայվով իշխանության նկատմամբ ատելություն քարոզելու հանցակազմով: Գործի քննության ամբողջ ընթացքն իրականացվել է խայտառակ ապօրինություններով: Վաղը հանրությունը կիմանա՝ արդյոք դատավորը կվավերացնի՞ դատախազության փնթի, ոչ կոմպետենտ կարած գործը, թե՞ կխուսափի ակնհայտ ապօրինություններն իր կնիքով վավերացնելուց:
Շուրջ 7 ամիս բանտարկության ընթացքում ամբողջությամբ անջատել եմ իմ ինքնապահպանման բնազդը և թքած ունեմ քաղաքական ռեպրեսիաների պատվիրատուի և դրանք իրականացնող գործիքների վրա:
Կհանդիպենք վաղը. միշտ ձեր՝ Մալյան»