Սարսափելի վիճակագրություն. ամեն րոպե 2 մարդ է մահանում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱմեն օր ավելի քան երեք հազար մարդ է մահանում ճանապարհներին ամբողջ աշխարհում։
Ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ ավտովթարներից։
Ճանապարհատրանսպորտային պատահարները 5-ից 29 տարեկան երեխաների և երիտասարդների մահվան հիմնական պատճառն են:
Սարսափելի վիճակագրության համաձայն՝ աշխարհում ավտոմեքենայի անիվների տակ սպանված յուրաքանչյուր հինգերորդը երեխա է։
Տարեկան 20-ից 50 միլիոն մարդ, չնայած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո ողջ է մնում, սակայն ստանում է բազմաթիվ վնասվածքներ, որից հետո շատերը դառնում են հաշմանդամ:
Իսկ եթե խոսենք այն վնասի մասին, որ ճանապարհային պատահարները պատճառում են պետություններին, ապա միջինում դա նրանց ՀՆԱ-ի 3%-ն է, որը շատ երկրների համար համեմատելի է պաշտպանական բյուջեի հետ։
Ճանապարհատրանսպորտային վնասվածքներից առաջացած մահացությունը (100,000 բնակչի հաշվով).
Դոմինիկյան Հանրապետություն 65
Զիմբաբվե 41
Վենեսուելա 39
Սաուդյան Արաբիա 36
Թաիլանդ 32
Վիետնամ 31
Իրաք 27
Հարավային Աֆրիկա 22
Նիգերիա 21
Հայաստան 20
Չինաստան 17
Բրազիլիա 16
Հնդկաստան 16
Արգենտինա 14
Մեքսիկա 13
ԱՄՆ 13
Ռուսաստան 12
Լեհաստան 9
Թուրքիա 7
Կանադա 5
Իտալիա 5
Ֆրանսիա 5
Ֆինլանդիա 4
Գերմանիա 4
Ճապոնիա 4
Մեծ Բրիտանիա 3
Նորվեգիա 2
Շվեդիա 2
Ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները տարբեր են և ցանկացած երկրի պատկան մարմիններ մշտապես ուսումնասիրում և լուծումներ են առաջարկում դրանց թիվը նվազեցնելու համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է, թե՝ ճանապարհատրանսպորտային պատահարները շատացել են նաև մեքենաների թվի ավելանալու և... ճանապարհների որակի բարձրացման պատճառով: Կարճ ասած՝ «փոսեր չկան, մարդիկ գազ են տալիս»: