Մահվան ելքով վթար՝ Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Kia» մակնիշի ավտոմեքենային:
Ինչխպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Kia»-ն էլ առաջ ընթանալով բախվել է իր առջևով ընթացող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքնային:
Վթարի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով մահացել է, իսկ «Kia»-ի վարորդը դեպքի վայրից հեռացել է:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկներն ու քննչական բաժինը կարճ ժամանակում հայտնաբերեցին վթարից հետո դեպքի վայրը լքած «Kia»-ի վարորդին, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում և բացատրական աշխատանքի արդյունքում վարորդը մեքենայով ներկայացավ դեպքի վայր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է, երբ «Mitsubishi»-ի վարորդի ինքնազգացողությունն ավտոմեքենան վարելիս վատացել է: