Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի լսումներին
ԻՐԱՎՈՒՆՔՄիջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կմեկնի Հաագա` մասնակցելու Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցերի լսումներին։
Կիրակոսյանին և նրա գրասենյակի անդամներին ապրիլի 12-27-ը գործուղման ուղարկելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մարտի 12–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից: