Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1921թ. բոլշևիկյան զորքերը վերագրավել են Երևանը, ճնշվել է ապստամբությունը. պատմության այս օրը ( 02 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Աուտիզմի խնդիրների վերաբերյալ տեղեկատվության տարածման համաշխարհային օր, Մանկական գրքերի համաշխարհային օր, Արգենտինա՝ Մալվինյան կղզիների օր, Բելառուս և Ռուսաստան՝ Ժողովուրդների միավորման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1848- Խաչատուր Աբովյանը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։

1888 —ծնվել է խորհրդահայ գրող Մարիետա Շահինյանը։

1896- ծնվել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը, որը Նեմեսիս գործողության շրջանակներում 1921 թվականին գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։

1909 –ծնվել է  քանդակագործ, գեղանկարիչ Խորեն Տեր-Հարությանը։

1913 –ծնվել է  պարուհի, երգչուհի Արև Բաղդասարյանը։

1921- բոլշևիկյան զորքերը վերագրավել են Երևանը, ճնշվել է հակաբոլշևիկյան ապստամբությունը։

1990- Երևանում գումարած ժողովում հիմնադրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։

1999-Վրաստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը դուրս են եկել Կոլեկտիվ Անվտանգության Պայմանագրից։

2002-Հայաստանի հիմնական անկախ հեռուստաընկերությունը՝ «Ա1+»-ը զրկվել է հեռարձակման արտոնագրից:

  2007- երեկոյան Երևան - Գյումրի ավտոմայրուղու Աշտարակի հատվածում անհայտ ավտոմեքենայից կրակ է բացվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենայի վրա: Ղուկասյանը վիրավորվել է:

2008-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Մանվել Գրիգորյանը ազատվել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:

2001-Արգենտինացի ճանաչված դատավոր Նորբերտո Օյարբիդեն վերջնական որոշում է հրապարակել, ըստ որի` «թուրքական պետությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ` 1915-1923 թվականներին սպանելով մեկ և կես միլիոն հայերի»: Դատական հայցը 2000 թվականին ներկայացրել էր նոտար Գրեգորիո Հայրապետյանը, ով ուզում էր իմանալ իր ընտանիքի անդամների ճակատագիրը:

2013- առավոտյան գյուղապետարանի բակում անհայտ անձի կողմից արձակված հրազենային կրակոցից սպանվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 50-ամյա դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանը:

2014-Սահմանադրական դատարանը Պարտադիր կուտակայինի մի շարք դրույթներ հակասահմանադրական է ճանաչել։ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ամրագրված պարտադիր բաղադրիչը ճանաչվել է հակասող Հայաստանի Սահմանադրությանը։

2015-Կիպրոսը ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք:

2016- ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ օրը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ շարունակել է լայնածավալ հարձակողական գործողություններ, հյուսիսային հատվածում ոչնչացվել է ադրբեջանական մարտական ուղղաթիռ։

2017-Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ։

2018-Երևանի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կենտրոնում  պայթել է ածխաթթու գազի (CO2) 20 կգ բալոնը, որի հետևանքով տուժել է 8 մարդ:

2020-կապված կորոնավիրուսային համաճարակի հետ մարզերի և Երևանի վարչական սահմանների միջև սահմանափակվել է բնակչության ազատ տեղաշարժը:

2022- վախճանվել է պnլսահայ հայտնի գյnւղագիր Մկրտիչ Մարկnսյանը («Մեր այդ կnղմերը», «Գյավnւրների թաղը», «Մարկnսին ասա, nրտեղի՞ց ես», «Տիգրիսի ափից»):

2023-մի քաղաքացի փողոցում Ալեն Սիմոնյանին անվանել է «դավաճան», ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին հրահանգել է բռնել երիտասարդի ձեռքերն ու  մոտենալով թքել է երիտասարդի աչքին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 47- Հուլիոս Կեսարը հաղթանակ է տոնել Պոնտոսի արքա Փառնակ 2-րդի նկատմամբ և մեկնաբանել իր հաղթանակը «Եկա, տեսա, հաղթեցի» խոսքերով, որը հետագայում դարձել է թևավոր արտահայտություն։

742- ծնվել է Ֆրանսիական կայսրության հիմնադիրը Կառլոս Մեծը։

1453- Մեհմեդ 2-րդը սկսել է Կոստանդնուպոլիսի պաշարումը, իսկ քաղաքը գրավվել է մայիսի 29-ին։

1586 —ծնվել է իտալացի ճանապարհորդ, Ասիայի հետազոտող Պիետրո դելլա Բալլեն։

1618 —ծնվել է իտալացի ֆիզիկոս, աստղագետ Ֆրանչեսկո Մարիա Գրիմելդին, որը հանդիսանում է Լուսնի առաջին քարտեզի ստեղծողը։

1725 – ծնվել է իտալացի գրող և արկածախնդիր Ջիակոմո Կազանովան։

1785 –վախճանվել է  ֆրանսիացի քաղաքական գործիչ, մտածող, ուտոպիստ կոմունիստ, պատմաբան Գաբրիել Բոննո դը Մաբլին։

1791 –վախճանվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, կոմս Օնորե Միրաբոն։

1794 —ֆրանսիական կոնվենտը որոշում է ընդունել ստեղծել օդապարիկների զինվորական ստորաբաժանում։

1801 —Կոպենհագենի ծովածոցում ադմիրալ Նելսոնի գլխավորած անգլիական նավատորմը ջախջախել է Հյուսիսային ծովային տերությունների միավորման միացյալ նավատորմը։

1805- ծնվել է դանիացի գրող և բանաստեղծ Հանս Քրիստիան Անդերսենը։

1840 –ծնվել է ֆրանսիացի գրող Էմիլ Զոլան։

1872 —վախճանվել է ամերիկացի գյուտարար, նկարիչ Սեմյուել Մորզեն։

1912 — «Տիտանիկ» զբոսանավը դուրս է եկել բաց ծով և իրականացրել ընթացիկ փորձարկումներ, որոնք եղել են գերազանց։

1930 - Հայլե Սելասիեն հռչակվել է Եթովպիայի կայսր։

1958 —ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Ուիչինտո-Ֆոլս տարածքում արձանագրվել է տորնադո, որը ունեցել է 450 կմ /ժամ արագություն։

1982- սկսվեց է Ֆոլկլենդյան պատերազմը,Արգենտինան ներխուժել է Ֆոլկլենդյան կղզիներ։

1996 —Բորիս Ելցինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Ռուսաստան-Բլոռուս միության ստեղծման պայմանագիր։

2005- վախճանվել  է 264-րդ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը։

2014 —Ավտրալիայի գերագույն դատարանը պաշտոնապես ընդունել է, որ հնարավոր է մարդը իր սեռը որոշի որպես ոչ տարբերակված։

2023 —Սանկտ–Պետերբուրգում սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ռուս հայտնի ռազմական բլոգեր Վլադլեն Տատարսկին:

Կ. Խաչիկյան

Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в Армению
Самое популярное