Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 գաղտնի կազմակերպություններ, որոնք հանդիսանում են աշխարհի իրական տիրակալները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչպե՞ս են աշխարհում գալիս իշխանության, առավել ևս՝ հզոր տիրություններում, եթե ոչ առանց գաղտնի միաբանությունների աջակցության։ Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 6 հիմնական գաղտնի կազմակերպությունները, որոնք այս մոլորակի իրական տիրակալներն են ու ղեկավարում են պետությունների ու ազգերի՝ մնալով գրեթե աննկատ։

1. Ռոզենկրեյցերների միաբանություն

«Ռոզենկրեյցերների» կամ «Վարդի ու խաչի ասպետների միաբանությունը» գաղտնի կազմակերպություն է, որը 10-րդ դարի սկզբին հիմնվել է Քրիստիան Ռոզենկրեյցերի կողմից Գերմանիայում։ Այս կազմակերպության ազդեցությունը տարածվեց ողջ աշխարհով տասնամյակների ընթացքում, ու հենց այս կազմակերպության հիմքերի վրա են սկիզբ առնում «Իլյումինատներն» ու «Ոսկե Արևածագի միաբանությունը»։ Ռոզենկրեյցերների գլխավոր նպատակը կրոնա-փիլիսոփայական մի ուսմունքի ստեղծումն է, որը կկարողանա բացատրել աշխարհի արարման բոլոր գաղտնիքները՝ այդ կերպ մարդկանց ավելի լուսավորված ու երջանիկ դարձնելով։ Կազմակերպության նպատակների լրջության մասին վկայում են դրա անդամների հնչեղ անունները։ Այսպես, ժամանակին միաբանության անդամներ էին Դանթե Ալգիերին, Շեքսպիրն ու Ֆրենսիս Բեկոնը։ Չնայած նրան, որ միաբանության ստեղծման պահից համարյա 1000 տարի է անցել, այն պաշտոնապես գործում է առ այսօր, սակայն դրա գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն թաքցված է ու գաղտնի է պահվում։

2. Գանգ և ոսկորներ

Սա գաղտնի ընդհատակյա կազմակերպություն է, որը ստեղծվել է Եյլի համալսարանի ուսանողների կողմից՝ «ուսանողական ինքնակառավարման» համար, բայց ամեն ինչ այդքան անմեղ ու պարզ չէ... Նախ՝ այս կազմակերպության անդամ կարող են դառնալ միայն արիստոկրատները, ընդ որում՝ բացառապես անգլոսաքսական ծագում ու բողոքական կրոնական ճյուղերին պատկանող անհատներ։ Այս ամենը հիմք հանդիսացավ, որպեսզի դավադրության տեսությունների սիրահարները կասկածեն, որ «Գանգ ու ոսկորներ»-ն իր թևի տակ է հավաքում արիստոկրատների սերունդներին, որպեսզի նրանց աստիճանաբար նստեցնի բարձրաստիճան պետական աթոռների։ Ու իսկապես, այս կազմակերպության անդամներ են եղել Ջորջ Բուշ ավագը, Ջորջ Բուշ կրտսերը, Ջոն Քերին, ԱՄՆ Գերագույն դատարանի բոլոր դատավորները, ինչպես նաև սենատորների մեծամասնությունը։ Բացի դրանից, միաբանությունը հրաշալի ֆինանսավորվում է իր տարեց անդամների կողմից ու պաշտոնապես հանդիսանում է մի քանի կղզիների և անթիվ-անհամար անշարժ գույքի սեփականատեր։

3. Մասոններ

Մասոնները կամ, ինչպես նրանց այլ կերպ են անվանում՝ ազատ որմնադիրներն ամենահայտնի ու ամենապոպուլյար գաղտնի կազմակերպություններից մեկն է, որին գրեթե ողջ աշխարհի տիրակալություն են վերագրում։ Որքանով է դա համապատասխանում իրականությանը՝ կպարզենք ստորև։ Լեգենդի համաձայն՝ կազմակերպությունն իր արմատներով գնում է դեպի անհիշելի ժամանակներ, երբ Սողոմոն արքան հրավիրեց մի խումբ շինարարների, որոնց պատվիրեց կառուցել Տաճարը։ Աշխատանքներին արդյունավետության համար շինարարները բաժանվեցին երեք կատեգորիաների կամ աստիճանների, ու տվյալ շինարարի պրոֆեսիոնալիզմից կախված էր, թե որ աստիճանին նա կդասվեր։ Ի՞նչը կարող է լինել վտանգավոր, եթե խոսքը որմանդիրների մասին է, կարող են հարցնել ոմանք։ Վտանգավոր է մասնավորապես այն, որ ինչպես ժամանակին կառուցվեց Երուսաղեմի տաճարը, այդպես էլ ժամանակի ընթացքում մասոնները կառուցեցին ժամանակակից աշխարհը։ Մասոնական օթյակների անդամներ տարբեր ժամանակներում հանդիսացել են Նապոլեոն Բոնապարտը, Ջորջ Վաշինգթոնը, Քեմալ Աթաթուրքը, Վալտերը, Յոհան Գյոթեն, Ուինսթոն Չերչիլը և շատ այլ հայտնի պատմական կերպարներ։ Կրակի վրա յուղ է լցնում նաև այն, որ չնայած իր որոշ անդամների հռչակին՝ այս կազմակերպությունը պաշտոնապես ոչնչով չի զբաղվում ու հանդիսանում է հետաքրքրությունների ակումբ, որտեղ կտրականապես արգելված է քննարկել քաղաքական ու կրոնական հարցեր։ Ի դեպ, մասոնական օթյակներ երբեք չեն ընդունում կանանց։

4. Տամպլիերներ

Ասպետական այս միաբանությունը, որը հիմնվել է Հյուգո Պայենացու ու ևս մի քանի ասպետների կողմից, ովքեր մնացել էին Սուրբ Հողում Խաչակրաց առաջին արշավանքից հետո, ի սկզբանե հիմնվել էր, որպեսզի պաշտպաներ ուխտագնացներին հրոսակներից ու այլ վտանգներից։ Իհարկե, սա ազնիվ նպատակ էր, հաշվի առնելով, որ իրենք՝ տամպլիերները, անվանում էին իրենց աղքատ ասպետներ, բայց ընդամենը կես դար հետո միաբանությունը հսկայական հարստությունների տեր էր ու հանդիսանում էր անհամար կալվածքների ու գույքի սեփականատեր Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա։ Սա, իհարկե, կարելի է բացատրել նրանով, որ միաբանության առաջին ասպետները հարուստ ազնվականներ էին, բայց ամեն ինչ շատ ավելի բարդ է, քանի որ տամպլիերների հետագա գործունեությունը կապված էր ֆինանսների հետ։

12-րդ դարում տամպլիերներն ունեին աշխարհի առաջին բանկային ցանցը, որն ուներ ներկայացուցչություններ եվրոպական բոլոր խոշոր քաղաքներում։ Մի բանկ դիմելով՝ հաճախորդը կարող էր ավանդ բացել ու ստանալ ժամանակակից չեկերի նախատիպ, որով կարող էր ստանալ իր խնայողությունները ցանկացած մասնաճյուղից։ Այս նորարարությունը շատ անվտանգ դարձրեց հեռավոր ճանապարհորդությունները, քանի որ առևտրականներն ու ազնվականներն էլ հարկադրված չէին հենց իրենց հետ մեծ քանակությամբ ոսկի ու թանկարժեք իրեր տանել։ Պարզպես բավական էր հետդ ունենալ բանկային չեկը։

Միաբանության գործունեությունը պաշտոնապես դադարեցվեց 1307 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Կլիմենտ 5-րդ պապի ու Ֆրանսիայի Ֆիլիպ Գեղեցիկ արքայի համատեղ հրամանագրով։ Ասպետների մեծամասնությանը սպանեցին քնած ժամանակ, բայց շատերին էլ հաջողվեց ճողոպրել ու փրկվել։ Վարկածներից մեկի համաձայն՝ հետագայում հենց տամպլիերների շնորհիվ հայտնաբերվեց ու գաղութացվեց Ամերիկան, ու միաբանությունը տեղափոխվեց օվկիանոսի մյուս կողմ։

5. Տուլե 

Այս գաղտնի քաղաքական ու օկուլտիստական միաբանությունը ստեղծվել է Գերմանիայում Առաջին աշխարհամարտի տարիներին։ Դրա անդամներն էին Երրորդ Ռայխի վերնախավի գրեթե բոլոր անդամները՝ Ադոլֆ Հիտլերը, Ռուդոլֆ Գեսը և Արթուր Ռոզենբերգը։ Հենց «Տուլեն» է ստեղծել Գերմանական աշխատավորական կուսակցությունը, որն իշխանություն բերեց Հիտլերին։ Միաբանության գլխավոր նպատակն էր գտնել արիական ռասայի ակունքները առասպելական Տուլե երկրում, որը, ենթադրաբար, գտնվում էր Հյուսիսային բևեռի շրջանում, իսկ հետո անցել էր օվկիանոսի հատակը՝ ծովի մակերևույթից վերև թողնելով միայն իր մի փոքրիկ մասը, որը ներկայիս Իսլանդիան է։

Համարվում է, որ այս միաբանությունը գաղտնի գիտելիքների տեր էր, որը թույլ էր տալիս նրանց ազդել շրջապատող աշխարհի վրա, ու հենց դրանցից էր օգտվում Հիտլերը՝ ջանալով գրավել աշխարհը։ Սակայն հենց Հիտլերն էլ արգելեց միաբանության գործունեությունն անմիջապես այն բանից հետո, երբ եկավ իշխանության։

6. Բիլդերբերգյան ակունք

Այս կազմակերպությունը նաև անվանում են «Բիլդերբերգյան համաժողով», որի 130 անդամներ ամեն տարի գաղտնի հանդիպում են ունենում։ Ակումբի մեջ մտնում են աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչները, բիզնեսի ու բանկային ոլորտի ներկայացուցիչները, առաջատար ԶԼՄ-ների ղեկավարները։ Այս գաղտնի կազմակերպության անդամ կարելի է դառնալ միայն դրա գործող անդամի անձնական հրավերով։

«Բիլդերբերգյան ակումբի» գլխամասը, որն իր անվանումը ստացել է ի պատիվ այն հոլանդական հյուրանոցի, որտեղ 1954 թվականին կայացավ կազմակերպության առաջին հավաքը, այժմ գտնվում է Կարնեգի հիմնադրամի գրասենյակում՝ Նյու Յորքում։ Ցանկացած տիպի նկարահանումներ, գրառումներ ու մամուլի համար տրված մեկնաբանություններ կազմակերպության գործունեության վերաբերյալ կտրականապես արգելված են։ Ակումբի անդամներ են հանդիսացել ու հանդիսանում Մերիլին Մոնրոն, Բարաք Օբաման, Բրեդ Փիթը, Թոմ Հենքսը և շատ ուրիշ հարուստ, հայտնի ու ազդեցիկ գործիչներ, իսկ այն, թե ինչի մասին են խոսում ամեն տարի աշխարհակարգը թելադրող այս մարդիկ, գաղտնիք է, որը 7 կնիքների հետևում է։

Հենց այս կազմակերպությունն է այսօր հանդիսանում գործող գաղտնի միաբանություններից ամենահզորը, որի գործունեության ուղղակի հետևանքները կարելի է տեսնել ամեն քայլափոխի ու նույնիսկ զգալ սեփական մաշկի վրա։

В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом
Самое популярное