Օկուպացված Ստեփանակերտում պետական ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Վիլայաթ Էյվազովը Ստեփանակերտում պետական ճանապարհային ոստիկանության պետ է նշանակել:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նախարարի համապատասխան հրամանագրով՝ Գյոյգոլի շրջանային ոստիկանության վարչության պետավտոտեսչության պետ, ոստիկանության մայոր Ազեր Ալեքպերովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է Ստեփանակերտ (ըստ ադրբեջանական տեքստի՝ Խանքենդիում) քաղաքի պետավտոտեսչության վարչության պետ։