Առնվազն յոթ զոհ՝ Սիրիայի հյուսիսում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆAzatutyun.am-ի հաղորդմամբ՝ առնվազն յոթ հոգի է զոհվել Սիրիայի հյուսիսում գտնվող մեծ շուկայում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով: Եվս մի քանիսը վիրավորվել են Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Հալեպի նահանգի Ազազ քաղաքում այդ հարձակման հետևանքով, փոխանցում է Reuters-ը։
Պայթյունը տեղի է ունեցել ուշ գիշերվա առևտրի ժամանակ՝ Ռամադանի ամսվա ընթացքում ծոմի ավարտից հետո:
Հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումը քաղաքում, որը ղեկավարում են թուրքամետ զինյալները, որոնք դեմ են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:
Սիրիայի հյուսիսարևմտյան սահմանային գոտու հիմնական քաղաքները վերջին տարիներին հաճախ են ենթարկվել մարդաշատ քաղաքացիական վայրերում ռմբակոծությունների։