Հայաստանն այլևս չի կարող լինել այն, ինչ էր 44-օրյա պատերազմից առաջ. Սուրեն Սուրենյանց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.
Ես հավատում եմ, որ նպատակային պայքարով, ռեալիստական օրակարգով ու մոտեցումներով կարող եք Հայաստանը զերծ պահել զարհուրելի և նվաստացուցիչ լուծումներից: Բայց դրա համար հասարակությունը պետք է մերժի պոպուլիզմն ու արկածախնդրությունը, օտարներին ապավինելու մոլուցքն ու «փրկիչների» փնտրտուքը:
Ինչպիսին էլ լինեն արտաքին և ներքին լուծումները, երկու հանգամանք անտեսել չենք կարող՝
ա) Հայաստանն այլևս չի կարող լինել այն, ինչ էր 2018-ից առաջ,
բ) Հայաստանն այլևս չի կարող լինել այն, ինչ էր 44-օրյա պատերազմից առաջ:
Բոլորիդ հրավիրում եմ հանրահավաքի՝ ապրիլի 6-ին, ժամը 15:00-ին, Ազնավուրի անվան հրապարակում(Կինո Մոսկվայի հարևանությամբ):
Հայաստանն արժանի է ունենալ արժանապատիվ իշխանություն: