Մենք իրար ավելի լավ ենք հասկանում, ընդհանուր մենթալիտետը դեռ պահպանվում է․ ԱՊՀ գլխավոր քարտուղարը՝ կառույցի անդամ երկրներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՊՀ անդամ երկրները ընդհանուր եզրեր շատ ունեն, միասնական մոտեցումը միջազգային խնդիրների լուծման հարցում պահպանվում է, հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Մենք իրար ավելի լավ ենք հասկանում, ընդհանուր մենթալիտետը դեռ պահպանվում է և, որն ամենակարևորն է, պահպանվում է ընդհանուր մոտեցումը միջազգային խնդիրների լուծման հարցում»,- ասել է Լեբեդևը՝ ԱՊՀ անդամ պետությունների միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում ելույթի ժամանակ։