Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի «խաղը» կարող է Հայաստանից թողնել միայն պատմական հիշողություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով` ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, գրում է iarex.ru-ն։ «Արմենպրես» գործակալության հաղորդմամբ` «կողմերը նախատեսում են քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը», ինչպես նաև «Հայաստանի կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումները»։ Նշենք, որ այդ իրադարձության մասին հայտարարվել էր անցյալ տարի հոկտեմբերի 5-ին` Իսպանիայի Գրանադա քաղաքում Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպումից հետո։ Այն ժամանակ ԵՀ ղեկավարը Հայաստանի վարչապետին ներկայացրել էր ԵՄ-ի ու ԱՄՆ-ի համատեղ միջոցառման նախապատրաստման մասին, որն ուղղված կլինի Հայաստանին աջակցելուն։ Բայց Երևանն այդ պահին չուներ համապատասխան պայմաններ, այսինքն` հստակորեն մատնանշված եվրոպամետ միտում։ Հիմա էլ դրանք այնքան ակնհայտ չեն, թեև, ինչպես նշել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Բրյուսելի և Երևանի հարաբերությունները սկսել են «զարգանալ աննախադեպ ակտիվությամբ»։ Առայժմ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության հայտնվելու, վիզաների ազատականացման բանակցությունների, «Խաղաղության եվրոպական հիմնադրամ»-ի Հայաստան մուտքի, ինչպես նաև հայկական ապրանքների եվրոպական շուկաներ մուտքի քննարկումների մասին է։ 

Բայց դա, հաշվի առնելով Ռուսաստանից Հայաստանի բարձր տնտեսական կախվածությունը, բավարար չէ «Ռուսաստանից ցատկի» համար։ Անվտանգության հարցերով Երևանը պատրաստվում է «ռուսական հովանոցը» փոխարինել արևմտյան հովանոցով։ Նա կարծում է, որ նման «փոխատեղումը» կարող է արգելափակել Ադրբեջանի հնարավոր աշխարհաքաղաքական նկրտումները։ Ուստի, կա այնպիսի զգացողություն, որ այս փուլում Փաշինյանը ձգտում է նախ Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա խնդիրները բարձրացնել Արևմուտք-Արևելք առճակատման մակարդակի, և երկրորդ հերթին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը մտցնել Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափ` արևմտյան երաշխիքներով և հակառուսական հիմքով: Բացի այդ, Երևանը կարծում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը ճանաչելուց հետո, վերացել են Բաքվի հետ խաղաղության հաստատման հիմնարար բնույթի տարաձայնությունները, իսկ սահմանազատման հարցերը, որոնց պատճառով առաջանում են բարդություններ, կարող են լուծվել նոր պայմաններով և նոր հիմքերով:
Այդ իսկ պատճառով, Փաշինյանի, Բլինկենի և ֆոն դեր Լեյենի հետ բրյուսելյան առաջիկա հանդիպումն ընկալվում է որպես ազդանշան Մոսկվային, իսկ «եվրոպական նկրտումները» ցուցադրվում են Բաքվին ու Անկարային։ Այս համատեքստում կարելի է համաձայնվել այն փորձագետների կարծիքի հետ, ովքեր կարծում են, որ «Փաշինյանն Անդրկովկասում կրկնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սցենարը` օգտագործելով նույն տեխնոլոգիաները, որոնք կիրառել և օգտագործել է Կիևը»։ Միևնույն ժամանակ, կասկած չկա, որ հիմք է դրվում «հարմար պահին» 102-րդ ռուսական բազան դուրս բերելու և Հայաստանի` ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։ Ի դեպ, Փաշինյանն այդ հարցը, ըստ ամենայնի, քննարկել է մարտի 23-ին, Գյումրու տեխնոպարկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարության և մտերիմների հետ, հինգ ժամ տևած փակ հանդիպման ժամանակ։ 

Նշենք, որ Գյումրիում Ռուսաստանի ռազմական ներկայությունը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սպառնալիք չի համարվում։ Հիմա հարցն այն է, որ Փաշինյանն Արևմուտքի հետ հարաբերություններում միաժամանակ կարող է խաղարկել ռուսական, ադրբեջանական և թուրքական «խաղաքարտերը», որպեսզի քողարկի իր նախկին ձախողումները արտաքին քաղաքականության մեջ և ղարաբաղյան ուղղությամբ։ Առայժմ, փաստն այն է, որ արևմտյան հարթակներում Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը Երևանին որևէ արդյունք չի տվել։ Հիմա, Արևմուտքից ինչ-որ դիվիդենտների ակնկալիքով, ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանի հետ հարաբերություններն են դրվում զոհասեղանին: Չնայած, նշենք, որ դրանք դեռ նկատելի հստակությամբ չեն սահմանվել։ Փաշինյանը միայն քննադատում է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, մինչդեռ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների խզման մասին խոսք չկա։ Նույնիսկ ռազմական համագործակցության ոլորտում Երևանը դեռ չի հատել «կարմիր գծերը», թեև մտադիր է Մոսկվայի հետ իր «բաժանումը» թանկ վաճառել Արևմուտքին։ Եթե  Փաշինյանը Բրյուսելում չստանա ինչ-որ լուրջ տնտեսական և այլ օգնություն Արևմուտքից, ավելի ճիշտ համաձայնություն` Հայաստանը վերցնելու իր թևի տակ, ապա նա զերծ կմնա կոնկրետ հակառուսական քայլերից։

Մյուս կողմից, Բաքուն և Անկարան նույնպես հաշվարկում են Անդրկովկասում արևմտյան մոդերատորության ի հայտ գալու հնարավորություններն ու հեռանկարները, դա ընկալելով որպես արտաքին խաղացողների շրջանակի ընդլայնում` առանց տարածաշրջանային անվտանգության ապահովման պարտավորությունների, որպես ուժերի առկա հարաբերակցության վերանայման միջոցով Արևմուտք-Արևելք առճակատման մեջ ներքաշվելու սցենար: Միևնույն ժամանակ, հենց Հայաստանի համար արտաքին ուժերի շահերի առճակատման էպիկենտրոնում գտնվելու դիրքը հղի է հսկայական վտանգներով, քանի որ Հայաստանը, ինչպես Ուկրաինան, կարող է դառնալ ընդամենը աշխարհաքաղաքական գործիք։ Եթե  այդպես շարունակվի, ապա Հայաստանից կարող է մնալ միայն «պատմական հիշողություն»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное