Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ․ Ռուբեն Մխիթարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող «խրոխտ» դիրքի մեջ: Դուք մտքերի մեջ եք:
Դուք հասկանում եք, որ նա վերջում ձեզ թողնելու է մենմենակ դեմ առ դեմ աչքերը սևացած, արնակալած բիբերով մարդկանց առաջ:
Դուք գիշերները դադարել եք լավ քնել:
Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ:
Դուք հասկանում եք, որ վերջը մոտենում է: Դուք դա զգում եք փողոցում, ձեր շենքի բակում, վերելակի մեջ:
Դուք վախեցած եք: ԵՒ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել: