Մեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան
ՄՇԱԿՈՒՅԹԵրեկ՝ Թատրոնի միջազգային օրը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
23-րդ «Արտավազդ»-ը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին և իրականացվում էր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո:
Մեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին, քանզի հենց մեր մշակութային ժառանգության պահպանմամբ է հնարավոր շարունակել մեր ազգային դիմագծի հարատևությունը:
Հատկապես մշակույթի, սպորտի ոլորտի ձեռքբերումներով է հնարավոր ուղղել մեր կոտրված մեջքը, աշխարհին ապացուցել, որ հայը կա ու շարունակում է արարել ու ստեղծել՝ անկախ իրեն բաժին հասած փորձություններից ու դժվարություններից:
Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ: Հույս ունեմ, որ հայ թատրոնի զարթոնքը շարունակական է լինելու, իսկ թատրոնի կողքին լինելը՝ յուրաքանչյուր արժանապատիվ հայի համար՝ մեծ պատիվ ու պատասխանություն: