ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի նավթամուղի վթարից հետո Թուրքիայի Սափանջա լիճը ծածակվել է մազութի հաստ շերտով։ Այս մասին հայտնում է Milliyet թերթը։
«Մազութի արտահոսքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ճանապարհային աշխատանքների ժամանակ վնասվել է ՆԱՏՕ-ի նավթատարի մի ճյուղը, ինչի հետևանքով վառելիքը հոսել է Սապանջա լիճ, որը քաղցրահամ ջուր է մատակարարում 4-5 միլիոն մարդու», - նշում է հրատարակությունը։
Դրանից հետո սկսվել են վեթարավերականգնողական աշխատանքները։ Տեղի ջրամատակարարման վարչությունը նշում է, որ լճի աղտոտված հատվածը հեռու է ջրառի կետերից, ուստի քաղաքացիները չպետք է անհանգստանան իրենց առողջության համար։
Ավելի քան երեք հազար կիլոմետր երկարությամբ Հյուսիսատլանտյան դաշինքի նավթամուղը, որը անցկացվել է Թուրքիայի տարածքով, բավարարում է Թուրքիայի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի ուժերի կարիքները։