ԵՄ առաքելությունը ինչ նպատակ է հետապնդում Հայաստանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵՄ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «հագեցած կլինի լրտեսներով», և նրանց նպատակն է լինելու տեղեկատվություն ստանալ տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի աշխատանքների մասին, «govoritmoskva.ru» ռադիոկայանի եթերում ասել է քաղաքագետ Կարինե Գևորգյանը ընդգծելով, որ խաղաղապահ գործողությունը չի որոշելու Հայաստանի ճակատագիրը, հիմնական ազդեցություն ունեցողներն են Անկարան, Թեհրանը և Մոսկվան։
«Սա ոչնչի մասին է (ԵՄ առաքելությունը), որովհետև Եվրամիությունը դե ֆակտո բյուրոկրատ-ֆրիկների մի խումբ է, որը փորձում է ցույց տալ, որ ինչ-որ մեկին պետք է: Ուստի այս դեպքում պարզ է, որ Հարավային Կովկասի երկրների, և հատկապես Հայաստանի ճակատագիրը կախված է լինելու այն երկրներից, որոնք ունեն տարածաշրջանում ռազմական նյութատեխնիկական ապահովման հնարավորություն։ Այս ողջ խաղաղապահ առաքելությունը, հավանաբար, լցված է տարբեր լրտեսներով, ովքեր ցանկանում են պարզել, թե ի՞նչ հնարավորություններ ունեն Իրանը և Ռուսաստանը այս տարածաշրջանում և՝ ոչ ավելին։ Փաշինյանն ասել է, որ եթե չորս գյուղը չհանձնի, ապա պատերազմը կսկսվի, բայց հանձնվի, թե չհանձնվի, միևնույն է, այն սկսվելու է։ Պետք է մշտադիտարկել արևմտյան, թուրքական, ադրբեջանական աղբյուրները, այդ թվում նաև լրատվամիջոցները, որոնք իրենց առաջ դրել են Զանգեզուրի միջանցքը ճեղքելու և սեփական ճանապարհային արգելափակոցներ ստեղծելու պարանոյիկ խնդիր։ ԵՄ-ն ի վիճակի չէ, նույնիսկ ի դեմս այնպիսի տաքարյուն երկրի, ինչպիսին Ֆրանսիան ու Մակրոնն են, որևէ ռազմական նյութատեխնիկական ապահովում տալ այս կամ այն կողմին աջակցելու համար։ Կա Թուրքիան, որն ունի ռազմական լոգիստիկա և մուտք տարածաշրջան, կա Իրան և կա Ռուսաստանի Դաշնություն, որը կարող է Իրանի օգնությամբ օդային ճանապարհով հասնել Հայաստան: Այսքանը»,- ասել է արևելագետը:
Հիշեցնենք, որ Հայաստանը հաստատել է Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Փաստաթղթի համաձայն առաքելության անդամները չեն կարող կալանավորվել կամ ձերբակալվել, և բոլոր հանգամանքներում օգտվում են ընդունող երկրում քրեական հետապնդման անձեռնմխելիությունից:
Եվրադիտորդներին տրվում է ազատ և անսահմանափակ տեղաշարժի իրավունք Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ օդային տարածքից օգտվելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը